ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով ձիարշավում Covfefe մականունով ձիու հաղթանակը, հայտարարել է, որ այդ խորհրդավոր բառը, որը նա 2 տարի առաջ գործածել էր իր Twitter-ում, կարող է խորը իմաստ ունենալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ գործընկեր PricewaterhouseCoopers-ն ու մեկնաբան Միթչ Ռոշելը միկրոբլոգում հայտնել էին, որ Covfefe-ն, որին անվանել են «Twitter-ում Թրամփի գործածած սխալ բառի պատվին», հաղթել է Կալիֆոռնիայում տեղի ունեցած Breeders' ձիարշավում:
Մեկնաբանելով Ռոշելի թվիթը՝ Թրամփը գրել է. «Հիանալի է: Սակայն որտեղի՞ց գիտեք, որ դա սխալ է եղել: Հնարավոր է, որ դա խորը իմաստ ունի»:
2017-ի մայիսին Թրամփը Twitter-ում գրառում էր կատարել. «Չնայած մամուլում բացասական covfefe-ին…», եւ չէր ավարտել միտքը։ Հավանաբար, նա նկատի է ունեցել coverage բառը՝ լուսաբանում: Թվիթը մնացել է մի քանի ժամ, որից հետո հեռացվել է: Այդ խորհրդավոր բառն այսօր ԱՄՆ նախագահի Twitter-ում ամենահայտնի հեշթեգն է: Թրամփի գրառումը հավաքել է ավելի քան 150 000 լայք, եւս 120 000 մարդ կիսվել է: Ընդ որում, Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերն ասել է. «Կարծում եմ, նախագահն ու նրա նեղ շրջապատը հստակ գիտեն՝ ինչի մասին է խոսքը»:




























