Հայաստանի բնակչության մեկ երրորդը տառապում է արտերիալ ճնշման խախտմամբ։ Ապրիլի 6-ին  տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Պրոֆիլակտիկ  կարդիոլոգիայի կենտրոնի տնօրեն, կարդիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զավելյանը։

Այդ ցուցակի 17-20 տոկոսը մինչեւ 30 տարեկան երիտասարդներ են։

Սրտաբանը նաեւ ավելացրեց, որ Հայաստանում կաթվածից մահացության ավելի ու ավելի քիչ դեպքեր են գրանցվում, ինչը վկայում է բժշկական ծառայությունների որակի բարձրացման մասին։