Ֆուտբոլի Անգլիայի առաջնության Վեստ Հեմի հետ խաղում գնդակ խփելուց հետո Մանչեսթեր Յունայթեդի ռմբարկու Ուեյն Ռունին հայհոյել էր տեսախցիկի ուղղությամբ: Դրա համար Ռունին երկու խաղով որակազրկվեց: Այժմ էլ Coca-Cola ընկերությունը հայտարարել  է, որ Ռունին այլեւս չի գովազդի իրենց ըմպելիքը եւ տարեվերջին ավարտվող պայմանագիրը չի երկարաձգվի, հաղորդում է The Guardian-ը: