Վրացի մի խումբ պատգամավորներ պատրաստվում են վրացական խորհրդարանի օրակարգ մտցնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցը։

Ինչպես Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթին հայտնում են «Վրաստանի փրկարարների նորացված կորպուսի» մամուլի ծառայությունից, այս նախաձեռնությունն ուղղակիորեն կապված է վերջերս ի հայտ եկած վրաց-թուրքական հարաբերությունների սառեցման հետ, ինչպես նաեւ ռիսկերի հետ, որոնց կենթարկվի վրացական տնտեսությունը հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում։