2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրում կընդգրկվի նոր հինգ մրցաձեւ եւ կվիճարկվի մեդալների վեց հավաքածու: Միջազգային օլիմպիական կոմիտեն խաղերի ծրագրում ընդգրկել է կանանց դահուկային ոստնակացատկը, կանանց եւ տղամարդկանց դահուկային հաֆ-փայփը, բիաթլոնի խառը փոխանցավազքը, գեղասահքի եւ սահնակային սպորտի թիմային մրցումները: Ավելի ուշ կքննարկվի օլիմպիական ծրագրում սնոուբորդի եւ ֆրիսթայլի սլոուփսթայլի եւ լեռնադահուկային սպորտի թիմային մրցումների ընդգրկման հարցը:

Այսպիսով, Սոչիում կվիճարկվի մեդալների 92 հավաքածու` ռեկորդային ձմեռային Խաղերի համար:

Սոչիի Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2014թ. փետրվարի 7-ից 23-ը: