Բրիտանական «Քրաքեն Օփուս» ընկերությունը «Ֆերարիի» պատվերով հրատարակել է ավտոարտադրողի պատմության գիրքը, որի գինը 155 հազար ֆունտ ստերլին է` 10 հազարով ավելի թանկ, քան «Ֆերարիի» ամենաէժան ավտոմեքենան: Գիրքը պատմում է ընկերության բոլոր մոդելների եւ պրոֆեսիոնալ ավտոարշավորդների մասին, որոնք երբեւէ վարել են «Ֆերարի»: 37 կգ քաշ ունեցող, 852 էջանի գիրքը, որի վրա «Ֆերարիի» ադամանդե լոգոտիպն է, կմակագրեն Ֆորմուլա-1-ի բոլոր ողջ չեմպիոնները: Գրքում կա 2 հազար լուսանկար եւ 150 հազար բառ: Յուրաքանչյուր երկրի համար նախատեսված է հրատարակել 20 օրինակ: Առաջին օրինակը վաճառվել է Շրի Լանկայում: