Ռուսաստանի ֆուտբոլային միությունը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Ռուսաստան - Հայաստան պատասխան հանդիպման մրցավայր է հաստատել Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» ստադիոնը (22 հազար տեղ): Հանդիպումը տեղի կունենա հունսի 4-ին, Երեւանի ժամանակով 20:00-ին: