Ֆուտբոլի Բելգիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի Ստանդարդ - Գենտ հանդիպման ժամանակ ֆուտբոլասերը կորցրել է հավասարակշռությունը եւ ընկել է վերեւի յարուսից: Ողբերգությունը տեղի է ունեցել Լյեժ քաղաքի ստադիոնում: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն առնաց գիտակցության գալու մահացել է ուղեղի վնասվածքից, հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով L`Equip-ին: