81 տարեկան հասակում մահացել է լեգենդար լուսանկարիչ Թերրի Օ՛Նեյլը, որն աշխատել է Beatles եւ Rolling Stones խմբերի հետ, հաղորդում է Press Association-ը:

Նշվում է, որ Օ՛Նեյլը մահացել է տանը երկարատեւ հիվանդությունից հետո:

«Վերջին 60 տարվա ընթացքում ամենալեգենդար վարպետներից մեկի՝ այդ լուսանկարչի լուսանկարները հավերժ կման մեր հիշողություններում, սրտերում եւ մտքերում»,- ասվում է Օ՛Նեյլի պաշտոնական մահախոսականում:

Լուսանկարչի վերջին աշխատանքներից են այս տարվա հոկտեմբերին Բուքինգհեմյան պալատում Քեմբրիջի դքսուհու լուսանկարները:

Հայտնի է, որ Օ՛Նեյլը երկար ժամանակ տառապում էր շագանակագեղձի քաղցկեղով եւ գամված էր հաշմանդամի սայլակին: