Թուրքիայի Թեքիրդաղի շրջանում 286 մլրդ խորանարդ մետր բնական գազ է հայտնաբերվել։

Թուրքական Karar.com կայքի փոխանցմամբ՝ նորվեգական Equinor եւ կանադական Valeura ընկերությունը  Թեքիրդաղի Մուրադլի շրջանում ֆիքսել են 286 մլրդ խորանարդ մետր բնական գազի պաշար։

Նշվում է, որ  հայտնաբերված գազի ծավալը 5 տարի կապահովի Թուրքիայի գազի պահանջը առանց ներմուծման։