ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ապրիլի 8-11-ը գտնվելու է Ստամբուլում` Կենտրոնական Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 25-րդ նիստին մասնակցելու համար:

ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարիչների ակումբի նիստում քննարկվելու են «Միջազգային մոնետար համակարգը. դասեր 19-րդ դարից» եւ «Մակրոպրուդենցիալ քաղաքականության իրականացման մարտահրավերները» թեմաները:

Նիստին ելույթ են ունենալու Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ռանդալ Կրոսները եւ Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքագիտության դպրոցի պրոֆեսոր Սեւքեթ Փամուկը: