Սեպտեմբերի 30-ին առավոտյան ժամը 8-ի սահմաններում խոշոր վթար է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի օղակաձեւ մայրուղում։ Վիբորգյան խճուղուց 500 մետր հեռավորության վրա բախվել են գրեթե 3 տասնյակ մեքենաներ, ավտոմեքենաների վարորդների եւ ուղեւորների մեջ կան տուժածներ։ Նրանք բոլորը թեթեւ վնասվածքներ են ստացել։
Արտակարգ պատահարի արդյունքում Վիբորգյան ճամփաբաժանի շրջանում մեծ խցանում է գոյացել։ Վթարի վայրում ներկայումս աշխատում են Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչության, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն ու հոգեբաններ։



























