Զինեդին Զիդանը հերքել է Չեչնիայի սպորտի նախարարի հայտարարությունը, թե ինքը մայիսի 9-ին այցելելու է Գրոզնի եւ մասնակցելու է Ահմատ Կադիրովի անվան մարզահամալիրի բացմանը: Իր կայքում Զիդանը նշել է, որ հրավեր չի ստացել եւ ստանալու դեպքում էլ չի կարող այն ընդունել, որովհետեւ Ռեալում աշխատանքը դա թույլ չի տա: Զիդանն այժմ Արքայական ակումբում խորհրդականի պաշտոն ունի եւ ապահովում է ակումբի նախագահի եւ թիմի կապը:

Հասանելի է
русский


























