Սլովակիայում պատգամավորները դեբատներ կանցկացնեն, որոնց ընթացքում կդիտարկեն պտղի ուլտրաձայնային հետազոտության անցկացման հարցը կանանց համար, որոնք որոշել են աբորտի դիմել, հաղորդում է Associated Press-ը:

Օրենքի ընդունմանը կողմ են երկրի Ազգային կուսակցության պատգամավորները, որոնց խոսքով, տվյալ նախաձեռնության նպատակն է «համոզվել, որ կանայք տեղեկացված են իրենց հիղության ընթացիկ փուլի մասին նախքան աբորտի դիմելը»:

Տվյալ օրինագծի համաձայն՝ բժիշկները պարտավոր են իրենց պացիենտներին ցույց տալ պտղի ուլտրաձայնային հետազոտության ժամանակ արված լուսանկարները:

Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ «առաջարկված օրինագիծը դրական ազդեցություն ունի ամուսնության, ծնողների եւ ընտանիքի վրա, եւ որ հասարակությունը հղիության ընդհատումը լավ որոշում չի համարում»:

Այս շաբաթ Բրատիսլավայում այդ օրինագծի դեմ ցույցեր են տեղի ունեցել, մասնակիցներն այն համարում են կանանց նկատմամբ մարդու իրավունքների հիմնարար իրավունքների խախտում: