Գերմանիայում Amazon ընկերության բաշխիչ կենտրոնների ծառայողները «սեւ ուրբաթի» օրը գործադուլ են հայտարարել, հաղորդում է Associated Press-ը:

Գործադուլը սկսվել է 6 բաշխիչ կենտրոններում ուրբաթ օրը գիշերը եւ կարող է շարունակվել մինչեւ երեքշաբթի:

ver.di միության ներկայացուցիչ Օրհան Աքմանը հայտնել է, որ ընկերության աշխատակիցները ցանկանում են ազդանշան ուղարկել ընկերության ղեկավարությանը, որ «իրենց աշխատանքը չի կարելի գնել նման էքստրեմալ զեղչերով, որն ընկերությունն առաջարկում է տարվա այդ օրը»:

Իր հերթին, ընկերությունում հայտնել են, որ իրենց աշխատակիցներին կոնկրետ աշխատավարձ եւ այլ արտոնություններ են առաջարկում: