Էկոակտիվիստներն աշխարհի մի շարք երկրներում տապալել են «սեւ ուրբաթը»՝ կլիմիայի փոփոխությունների խնդրին ուշադրությունը գրավելու համար, հաղորդում է Fox News-ը:
Ցուցարարները, մասնավորապես, ակցիաներ են անցկացրել Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում եւ ԱՄՆ-ում:
Փարիզում ակտիվիստները արգելափակել են Amazon ընկերության պահեստի մուտքերը, Վանկուվերում հուղարկավորությունների իմիտացիայով ցույցեր են անցկացրել:
Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարողների խոսքով՝ «սեւ ուրբաթը» կոմերցիոն նախաձեռնությունը, որը նպատակ ունի զարգացնել ամերիկացի ռիտեյլերներին:
Այդ կապակցությամբ Extinction Rebellion շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մենք ապրում ենք անվերջ սպառումների համակարգում: Երկիրը չի կարող դա հանդուրժել, հատկապես երբ մենք գնում ենք դեպի կլիմայական եւ էկոլոգիական աղետ»:





























