Հաագայի ոստիկանությունը ձերբակալել է դանակահարության մեջ կասկածվող 35-ամյա տղամարդուն, հաղորդում է BBC News-ը:
Կասկածյալը չունի մշտական բնակության վայր, նա տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք ցուցմունք տալու նպատակով:
Տուժածները 15-ամյա երկու աղջիկներ են եւ 13-ամյա տղա: Հարցագործը ծանոթ չէր երեխաների հետ, ուստի հանցանքի մոտիվը հայտնի չէ:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ դիտարկում է կատարված հարձակման մոտիվի մի քանի սցենարներ:





























