Բեռլինում ավարտին է մոտենում սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Առանձին գործիքների եզրափակիչում Հարություն Մերդինյանը նժույգաթափերում նվաճել է առաջնության բրոնզե մեդալը: Եվրոպայի չեմպիոն է դարձել հունգարացի Կրիժտիան Բերկին, երկրորդ տեղը գրավել է ֆրանսիացի Սիրիլ Տոմասոնը:





























