Հունաստանում անցկացվող ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Չափարյանը 73 կգ քաշային կարգում նվաճել է հաղթողի տիտղոսը: Ոսկե մեդալակիր է դարձել նաեւ 48 կգ քաշային Երջանիկ Կարապետյանը:

Տվերում ընթացող պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությունում բրոնզե մեդալ են նվաճել 50 կգ քաշային Վահագն Հովսեփյանն ու 60 կգ քաշային Արսեն Ղազարյանը:

Մրցաշարերի առցանց լուսաբանումը` eju.net: