Հայաստանի օրենսդրական դաշտը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում թույլ կտա թուրքական ներխուժումից պաշտանել մեր շուկան: Այդ մասին «Դուպլեքս» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ազգային Ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը:

Մենք ունենք օրենքներ, որոնք թույլ են տալիս մեզ պաշտպանել մեր շուկան: Դա «Ներքին շուկայի պաշտպանության մասին» օրենքն է, «Հակագնագցման մասին» օրենքը, ենթաօրենսդրական ակտերը, որոնք թույլ կտան իշխանություններին կանխել դեմպինգային գներով ապրանքի մուտքը շուկա: Նոր իրողությունները մեզնից պահանջելու են նոր օրենքների ընդունում",- նշեց Մինասյանը եւ հավելեց, որ չեն կարող լինել այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի կարգավորել:

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից հայկական ապրանքների նկատմամբ հարուցվելիք հնարավոր արգելքներին, Գագիկ Մինասյանը նշեց, որ Հայաստանը կարող է օգտագործել Թուրքիան, որպես տարանցիկ երկիր՝ հայկական ապրանքները Եվրամիություն արտահանելու համար: