«Ոչ թե հատուկ քննարկումներ են տեղի ունեցել, այլ պարզապես խորհրդի նիստ, որտեղ, նախագահի հետ, ըստ երեւույթին, հարցուպատասխան է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Խորհրդի նիստում քննարկվել է նաեւ նախագահի՝ հոկտեմբերի 1-ից Սփյուքում մեկնարկող ուղեւոությունների շարքը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը:

Հարցին, թե հատկապես ի՞նչ մտահոգություններ են հնչեցվել այդ քննարկումների ընթացքում, Ռազմիկ Զոհրաբյանն ասաց, որ իրենք, որպես անհանգստացնող հարց, առավել մեծ ուշադրություն են դարձրել այն բանի վրա, թե ինչ կարող է լինել, եթե թուրքական կողմը փորձի խորհրդարանում արձանագրությունների վավերացման հարցով ձգձգել գործընթացը։ Նրա խոսքով, դա այնքան էլ հաճելի չի լինի։

Վերջում մեկ անգամ եւս շեշտելով, որ խորհրդի նիստում միայն խորհրդի անդամներն են եղել, Ռազմիկ Զոհրաբյանը նշեց, որ իրենք համակարծիք են միմյանց հետ, դրա պատճառով էլ, հավանաբար, լուրջ մտահոգություններ չեն հայտնվել։