Տոկիոն մտադիր է հայտ ներկայացնել 2020 թվականի օլիմպիական խաղերի անցկացման համար: Ակնկալվում է, որ դա կարող է օգնել ավերիչ երկրաշաժից եւ ցունամիից տուժած երկրի վերականգնմանը: Այս մասին հայտարարել է Տոկիոյի քաղաքապետը`չորրորդ անգամ այդ պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո: «Եւ չնայած մինչեւ այդ խաղերը դեռեւս տաս տարի կա, սակայն մենք կարող ենք սկսել նախապատրաստական աշխատանքները»,-հայտարարել է Սինտարո Իսիհարան` հավելելով. «Եւ եթե մենք հավատանք եւ նպատակամղված աշխատենք, դա կլինի մեծագույն օժանդակություն մեր երկրի վերականգնման համար»:
Օլիմպիադա-2020-ի համար նախատեսված հայտերը պետք է ներկայացվեն միջազգային օլիմպիական կոմիտե 2011 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած: Օլիմպիադայի անցկացման վայրի համար քվեարկությունը տեղի կունենա Բուենոս-Այրեսում` 2013 թվականի սեպտեմբերին:
Օլիմպիադա-2020-ի անցկացման նպատակով առայժմ հետաքրքրություն են հայտնել Գերմանիան, Հարավկորեական Պուսան քաղաքը, Դոխան, Քեյփթաունը, Հռոմը եւ Ստամբուլը:




























