Մարզական կարիերան ավարտած Սարգիս Սարգսյանը, որը Հայաստանի ուժեղագույն թենիսիստներից մեկն է եղել, այժմ անցել է մարչական գործունեության: Մոնտե Կառլոյում մեկնարկած Մասթերս մրցաշարում Սարգսյանի ղեկավարությամբ հանդես է գալիս լատվիացի Էռնեստ Գուլբիսը, որն առաջին հանդիպումն ավարտել է հաղթանակով` 6:1, 6:4 հաշվով պարտության մատնելով ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովին: