Դուբայում 13-րդ անգամ մեկնարկեց շախմատի Շեյխի գավաթի խաղարկությունը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջին տուրում հաղթանակ տարան Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Պետրոսյանը, Գեւորգ Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը: Աշոտ Անաստասյանը ոչ ոքի է խաղացել:





























