Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոնի մենամարտում գերմանահայ հավակնորդ Խորեն Գեւորը չեմպիոնի տիտղոսը պաշտպանած գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտի 10-րդ ռաունդում որակազրկվել է: Մենամարտի ընթացքում նա մի քանի անգամ զգուշացվել է ոչ մարզական պահվածքի եւ կանոններից դուրս գործելու համար: Որակազրկելուց հետո Խորեն Գեւորը հարձակվել է մրցավարի վրա եւ միայն անվտանգության աշխատակիցների օգնությամբ է հնարավոր եղել Գեւորին դուրս բերել ռինգից:





























