Ֆուտբոլի Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի Շախտյորը Չեմպիոնների լիգայում 1:5 հաշվով Բարսելոնային պարտվելուց հետո պարտություն կրեց նաեւ ազգային առաջնությունում: 24-րդ տուրում Շախտյորը Դոնեցկում 0:1 հաշվով տանուլ տվեց Օբոլոնին: Շախտյորը Դոնբաս Արենայում Ուկրաինայի առաջնության խաղերում կրեց առաջին պարտությունը: Թիմը 61 միավորով առաջին տեղում է: Երկրորդ տեղում ընթացող Դինամոն ունի 50 միավոր: Ապրիլի 12-ին Շախտյորը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում կընդունի Բարսելոնային: