Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի՝ Թուրքիայում արած ռազմաշունչ հայտարարությունը վկայում է այն մասին, որ հայ-թուրքական արձանագրությունների առկայությունը չի ազդել Թուրքիայի եւ Ադրբեջանին միջեւ ռազմական համագործակցության վրա։ Ապրիլի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց թուրքագետ Լեւոն Հովսեփյանը։

Նրա խոսքով, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո շատ փորձագետներ թուրք-ադրբեջանական հարաբերությունների վատթարացում էին կանխատեսում, սակայն Թուրքիայի եւ Ադրբեջանին միջեւ ռազմական համագործակցությունն ինտենսիվորեն զարգանում է։

Թուրքագետը հիշեցրեց, որ արձանագրությունները ստորագրվել են 2010 թվականի օգոստոսին։ Ներկայումս պաշտոնական Անկարան օգնում է Ադրբեջանի զինված ուժերին ե՛ւ ֆինանսասական, ե՛ւ նյութատեխնիկական առումներով։

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի Պնախարար Սաֆար Աբիեւը Թուրքիայում եղած ժամանակ հայտարարել էր. «Ադրբեջանը չի զիջի իր հողերը։ Ադրբեջանը մոբիլիզացրել է իր ուժերը, որպեսզի նախապատրաստի զինված ուժերին, եւ երբ անհրաժեշտ լինի, ազատագրի իր հողերը։ Մենք հետ չենք կանգնի մեր խոսքից։ Հայաստանի զինված ուժերը պետք է առանց նախապայմանների դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից։ Ադրբեջանական բոլոր հողերը պետք է հետ վերադարձվեն»։