Ամերիկացի միլիարդատեր Սթեն Քրոնքեն դարձել է Լոնդոնի Արսենալի փաստացի տերը` մասնաբաժինը հասցնելով 63,9 տոկոսի: Քրոնքեն 1,2 միլիարդ դոլարով գնել է բաժնետոմսերի եւս 32,9 տոկոսը: Քրոնքենից հետո ակումբի ամենախոշոր բաժնետերը ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովն է:
Այսպիսով, բոլոր առաջատար անգլիական ակումբները պատկանում են օտարերկրացիներին: Մանչեսթեր Յունայթեդը պատկանում է ամերիկացիներ Գլեյզերներին, Չելսին` ռուսաստանցի Ռոման Աբրամովիչին, Լիվերպուլը`ամերիկյան Fenway Sports Group-ին, Մանչեսթեր Սիթին` արաբ շեյխերին:




























