Բադեն-Բադեն թիմի հաղթանակով է ավարտվել շախմատի Գերմանիայի ակումբային առաջնությունը: Առաջին տեղը զբաղեցրած Բադեն-Բադենի կազմում է հանդես գալիս նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Մովիսյանը:

Գերմանիայի ակումբային առաջնությունը համարվում է ուժեղագույնն աշխարհում, քանի որ թիմերի կազմերում հիմնականում հանդես են գալիս օտարերկրացիներ: