Կազանում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը: Տղամարդկանց 56 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց Եվրոպայի փոխչեմպիոն Սմբատ Մարգարյանը: Նախորդ տարվա հաջողությունը կրկնել չհաջողվեց: Մարգարյանը երկամարտում գրավեց միայն 9-րդ տեղը` 245 կգ: Պոկում վարժությունում Մարգարյանը ցույց տվեց 105 կգ: Հրում վարժությունում 140 կգ-ն թույլ տվեց Մարգարյանին նվաճել փոքր բրոնզե մեդալ: Իսկ երկամարտի չեմպիոնի տիտղոսը նվաճեց մոլդովացի Օլեգ Սիրգհին` 262 կգ:

Հասանելի է
русский



























