Կազանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում որակազրկվել է 56 կգ քաշային Վալենտին Խրիստովը: Ադրբեջանը ներկայացնող բուլղարացին Բ խմբում երկամարտի 262 կգ արդյունքով գրավել էր առաջին տեղը եւ կարող էր դառնալ Եվրոպայի չեմպիոն, քանի որ հետագայում չեմպիոնի կոչումը նվաճած մոլդովացի Օլեգ Սիրգհին նույն 262 կգ արդյունքն էր ցույց տվել, սակայն ավելի ծանր անձնական քաշով: Սակայն պարզվել է, որ 17-ամյա Խրիստովն իրավունք չի ունեցել հանդես գալ Ադրբեջանի հավաքականի կազմում, որովհետեւ Բուլղարիայի ծանրամարտի ֆեդերացիան չի ուղարկել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, հաղորդում է 1news.az-ը: Խրիստովի արդյունքները չեղյալ են համարվել: