Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի Տոտենհեմ - Ռեալ հանդիպումը պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարիերայում կլինի 500-րդը:

11 տարում Մոուրինյոն ղեկավարել է վեց թիմեր` Բեֆիկա, Լեյրիա, Պորտու, Չելսի, Ինտեր եւ Ռեալ: Ընդհանուր առմամբ, Մոուրինյոն այդ թիմերի հետ նվաճել է 17 տիտղոս, այդ թվում Չեմպիոնների լիգայի հաղթողի երկու գավաթներ:

Տոտենհեմ - Ռեալ պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 13-ին: Առաջին խաղում Ռեալը հաղթել է 4:0 հաշվով: