Գերմանացի նախկին դիվանագետի որդին, 33 տարի ԱՄՆ-ում սպանության պատճառով բանտում գտնվելուց հետո վտարվել է հայրենիք, տեղեկացնում է Fox News-ը։

53-ամյա Ջենս Սորինգը կալանավորվել էր 1986 թվականին, երբ հայտնաբերվել էին նրա 20-ամյա սիրեցյալ Էլիզաբեթ Հեյսոմի ծնողների մարմինները. նրանք մահացել էին դանակի բազմաթիվ հարվածներից։

Ահավոր հանցագործությունից մի քանի շաբաթ անց Սորինգն ու Հեյսոմը, որոնք սպանության հիմնական կասկածյալներն էին, փախել են Մեծ Բրիտանիա։

Երկրի իշխանություններին հաջողվեց կալանավորել զույգին եւ վտարել նրանց ԱՄՆ, որտեղ նրանք կանգնեցին դատարանի առջեւ։

Սկզբում Սորինգը ընդունեց սպանության մեղքը՝ հայտարարելով, որ հանցագործության հիմնական դրդապատճառն այն էր, որ սիրած աղջկա ծնողները հավանություն չեն տալիս նրանց միությանը։ Դրանից հետո նա փոխեց ցուցմունքները՝ ասելով, որ սպանությունը կատարել է Հեյսոմը, իսկ ինքը միայն փորձել է պաշտպանել նրան, որպեսզի օգնի խուսափել մահվան դատավճռից։

Սորինգին ազատ են արձակել երեքշաբթի։ Նրան այսուհետ արգելված է մուտք գործել ԱՄՆ։