Իտալիայի վարչապետ եւ Միլանի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է Ռեալից գնել պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է AS-ը:

Բեռլուսկոնին ասել է, որ Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու դեպքում Միլանը մեկ կամ երկու նոր աստղ կգնի եւ նրանցից մեկը կարող է լինել Ռոնալդուն: Բեռլուսկոնին նշել է, որ երբեմն երազանքներն իրականություն են դառնում: