Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգի WBO վարկախով աշխարհի չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը մեկնաբանել է գերմանահայ Խորեն Գեւորի հետ մենամարտը, որի 10-րդ ռաունդում մրցավարները որակազրկել էին Գեւորին, հաղորդում է Sportbox-ը:
«Բարդ մենամարտ չէր: Ես գիտեի Գեւորի ոճի մասին, գիտեի, որ նա ազնիվ բռնցքամարտկ չէ, կարող է ծոծորակիդ հարվածել, կարող է գոտկատեղից ներքեւ հարվածել: Երբ նա Ֆելիքս Շտուրմի հետ էր մենամարտում` նույնպես ռինգում կրկես էր սարքել: Այդ պատճառով էլ ես գիտեի, որ մի բան նա նորից կհորինի: Երբ մենք ընկանք, նա մի ակնթարթ հապաղեց, հետո հարվածեց գլխով: Կարծում եմ, որ դա սադրանք էր: Հետո Գեւոր մոտեցավ իմ մարզչին եւ փորձեց հարվածել նրան, սակայն մարզիչս փրկվեց լավ ռեակցիայի շնորհիվ: Այնուհետեւ եղավ վայրենի հարձակումը մրցավարի վրա», - պատմել է Շտիգլիցը:




























