Վոլեյբոլի տղամարդկանց Համաշխարհային լիգայի B  խմբում Ճապոնիայի մրցակիցներ Ռուսաստանի, Գերմանիայի եւ Բուլղարիայի հավաքականները հրաժարվել են մասնակցել հունիսի 11-ից 26-ը Ճապոնիայում նախատեսված մրցաշարին: Պատճառը Ճապոնիայում տիրող բնապահպանական իրավիճակն ու շարունակվող ռադիոակտիվ արտանետումներն են: Մրցաշարն այլ երկիր տեղափոխելու մասին  որոշում առայժմ չի կայացվել: