Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այսօր՝ ապրիլի 12-ին կայացած նիստում որոշել է ամենօրյա հսկողություն սահմանել ձվի շուկայում գործող տնտեսվարողների գործունեության նկատմամբ:
Հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրենց ուսումնասիրությունները փաստում են, որ ամեն տարի Ս. Զատիկի տոնի հետ կապված՝ հանրապետությունում նկատվում է հավի ձվի պահանջարկի ավելացում, որի հետ կապված էլ ՏՄՊՊՀ-ն որոշել է թույլ չտան չարաշահումներ այդ ոլորտում:
Հանձնաժողովն այս շուկայում գործող արտադրողներից օրական կտրվածքով կպահանջի տեղեկատվություն՝ արտադրության, իրացման ծավալների, մնացորդի, ինչպես նաև բացթողնման գների վերաբերյալ: Գների փոփոխության դեպքում տնտեսվարողները պետք է ներկայացնեն նաև համապատասխան հիմնավորումներ: Հանձնաժողովը տեղեկատվություն կպահանջի նաև առավել խոշոր սուպերմարկետներից՝ արտադրողների կողմից իրենց մատակարարված ձվի ծավալների վերաբերյալ:
Հանձնաժողովի մոնիտորինգի խումբը շարունակում է ամենօրյա դիտանցումներ կատարել մանրածախ առևտրի կետերում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես հավի ձվի ապրանքային շուկային:




























