Նոր Զելանդիայի բնակիչները 50 000 միավոր զենք են հանձնել զենք կրելու օրենքի խստացումից հետո, գրում է Associated Press-ը:
Երկրի իշխանությունները կարծում են, որ այժմ Նոր Զելանդիայում իրավիճակն ավելի անվտանգ կդառնա, այն դեպքում, երբ քննադատների կարծքիքով, հրազենային զենքի շատ սեփականատերեր պարզապես դրանք թաքցնում էին՝ սպասելով լավ ժամանակների:
Սահմանված ընթացակարգի շրջանակում ընդհանուր առմամբ 50 000 միավոր զենք է հանձել 33 000 մարդ:
Բացի այդ, ոստիկանությունը հայտնել է հանցավոր խմբավորումների ներկայացուցիչներից այս տարվա մարտին 1800 միավոր հրազենային զենքի առգրավման մասին: Եվս 1600 միավոր զենք ծրագրվում է առգրավվել դիլերներից:





























