Կազանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Կանանց 53 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Էլեն Գրիգորյանը նվաճեց պոկում եւ հրում վարժությունների արծաթե մեդալները եւ երկամարտի Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը` 195 կգ (85+110):
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Թուրքիայի ներկայացուցիչ Այլին Դասդելենը` 202 կգ (90+112):




























