Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգրերն առաջինը նվաճեցին Բարսելոնան ու Մանչեսթեր Յունայթեդը:

Բարսելոնան Դոնեցկում Մեսիի գոլի շնորհիվ երկրորդ խաղում եւս հաղթեց Շախտյորին` 1:0: Առաջին խաղում Բարսելոնան հաղթել էր 5:1 հաշվով:

Երկրորդ հաղթանակը տարավ նաեւ Մանչեսթեր Յունայթեդը` Չելսիի հետ դիմակայությունում: Առաջին խաղում Ֆերգյուսոնի թիմը հաղթել էր 1:0, պատասխան խաղում` 2:1 հաշվով:

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

Շախտյոր - Բարսելոնա` 0:1
Մեսի, 43

Մանչեսթեր Յունայթեդ - Չելսի` 2:1

Խավյեր Էրնանդես, 43, Պարկ Ջի Սուն, 78 - Դիդյե Դրոգբա, 77 

Հեռացում. Ռամիրես (Չելսի), 70