Մախաչկալայի Անժի ակումբի սեփականատեր Սուլեյման Քերիմովն իր ակումբի բրազիլացի նորեկ Ռոբերտո Կառլոսի 38-ամյակին նվիրել է Bugatti Veyron ավտոմեքենա, որը գնահատվում է 2 միլիոն դոլար: Քերիմովը նշել է, որ առաջիկա չորս տարում Ռուսաստանի չեմպիոնի կոչումը նվաճելու դեպքում այդպիսի ավտոմեքենա կստանան թիմի բոլոր խաղացողները, հաղորդում է Life Sports-ը:





























