Բահամյան կղզիների ընկերակցության կառավարությունը դիտարկում է օրենսդրությունում փոփոխություններ կատարելու հնարավորությունը՝ ուղղված մարիխուանայի օգտագործման ապաքրեականացմանը եւ կարգավորմանը բժշկական եւ ռեկրեացիոն նպատակներով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով RJR News պորտալին։
Նրա տվյալներով՝ միջոցները ենթադրում են 30 գրամից պակաս մարիխուանա պահելու համար քրեական պատասխանատվության չեղարկում եւ տնային տնտեսություններում հինգից ոչ ավելի նման բույս աճեցնելու հնարավորություն։ Առաջարկվում է նաեւ թույլ տալ քաղաքացիներին կանեփն օգտագործել բժշկական նպատակներով 18 տարեկանից եւ ռեկրեացիոն նպատակներով՝ 21 տարեկանից։ Հարցի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրման համար երկրի ղեկավարությունը հանրային խորհրդակցություններ եւ հարցումներ է անցկացնում։




























