Թբիլիսիի ծայրամասում` Ցխնետի ավանում այսօր` ապրիլի 13-ին ձյուն է եկել:

Տեղացած ձյունը երթեւեկության համար մի շարք խոչընդոտներ է առաջացրել ճանապարհներին, չնայած որ համապատասխան ծառայությունները Ցխնետիի եւ Կոջորի ճանապարհներին տեխնիկական աղ էին ցանել:

Առաջիկա 2-3 օրերին Արեւելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է սառնամանիք: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի շրջակա միջավայրի նախարարության օդերեւութաբանական ծառայությունը

Ըստ եղանակային կանխատեսումների` երկրի ողջ տարածքում երեկոյան տեղատարափ անձրեւները կնվազեն, եւ ապրիլի 14-ից  ակնկալվում է ջերմաստիճանի անկում: Շիդա Քարթլիում եւ Քվեմո Քարթլիում գիշերը սպասվում է -5 աստիճան ցուրտ: Եղանակի տաքացում սպասվում է ապրիլի 17-ից, հաղորդել է «Գռուզիա Online»-ը: