Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի հավաքականը բարձրացել է երեք տեղով եւ այժմ զբաղեցնում է 62-րդ տեղը:

Առաջատար տասնյակում են Իսպանիայի, Հոլանդիայի, Բրազիլիայի, Գերմանիայի, Արգենտինայի, Անգլիայի, Ուրուգվայի, Պորտուգալիայի, Իտալիայի եւ Խորվաթիայի հավաքականները:

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի մրցակից Ռուսաստանի հավաքականը կորցրել 5 տեղ եւ 18-րդն է: Սլովակիան 27-րդն է, Իռլանդիա` 34-րդը,  Մակեդոնիան` 86-րդը, Անդորրան` 202-րդը: