Լեո Մեսին Շախտյորին խփած գնդակով մեկ մրցաշրջանի ընթացքում բոլոր պաշտոնական մրցաշարերում գոլերի քանակը հասցրեց 48-ի: Պրիմերայի բացարձակ ռեկորդին մնաց երկու գոլ: Ռեալի լեգենդար հունգարացի ռմբարկու Ֆերենց Պուշկաշը 1959/60 թվականների մրցաշրջանում բոլոր մրցաշարերում խփել է 49 գնդակ:
Մեսին այս մրցաշրջանում 29 անգամ աչքի է ընկել Իսպանիայի առաջնությունում, 7 անգամ` Արքայական գավաթի խաղարկությունում, 3 անգամ` Իսպանիայի Սուպերգավաթում եւ 9 անգամ` Չեմպիոնների լիգայում:




























