Հայաստանի հավաքականը, որի կազմում հանդես կգան Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը (մարզիչ` Արշակ Պետրոսյան) կմասնակցի հուլիսի 15-26-ը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվելիք աշխարհի թիմային առաջնությանը, տեղեկացնում է Armchess.am:

Մրցաշարում ելույթ կունենան աշխարհի տասը ուժեղագույն հավաքականներ` Հայաստանը, Չինաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Իսրայելը, Հունգարիան, Ադրբեջանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ն եւ Եգիպտոսը: