Չինաստանը վերջ է դրել պատժի համակարգին, որը նախատեսված էր մարմնավաճառությամբ զբաղվող մարդկանց համար, հաղորդում է BBC News-ը:

Պատժի այդ համակարգը թույլ էր տալիս ոստիկանությանը թողնել սեքս ոլորտի ձերբակալված աշխատակիցներին եւ նրանց հաճախորդներին մինչեւ երկու տարի ժամկետով այսպես կոչված «կրթական կենտրոններում»:

Ձերբակալվածներին ստիպում էին աշխատել, պատրաստել խաղալիքներ եւ կենցաղային իրեր:

Օրենքն ուժի մեջ է մտել այսօր. ձերբակալվածներն ազատ կարձակվեն:

Չինաստանում մարմնավաճառությունն արգելված է: Սեքս ոլորտում գործունեության համար նախատեսվում է մինչեւ 15 օր ժամկետով ձերբակալում եւ տուգանք ավելի քան 714 դոլարի չափով:

Ըստ չինական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ մարմնավաճառների համար կրթական կենտրոնների համակարգը ներդրվել էր երկրում 20 տարի առաջ: