Հայաստանի կառավարությունը վճռական է տրամադրված մեքենաների տեխզննման գործընթացում առկա կոռուպցիան վերացնելու հարցում: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ ներկայումս այդ գործընթացը մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: «Բանը հասել է այնտեղ, որ մեքենաներն ընդհանրապես տեխզննում չեն անցնում, եւ համապատասխան տեղեկանք են ստանում միայն հինգ հազար դրամով: Այդ թիվը բազմապատկեք հանրապետությունում գրանցված մեքենաների թվով` 300 հազարով»,- նկատել է վարչապետը` հավելելով, որ այդ կապակցությամբ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել մեքենաների տեխզննման կայանների մրցունակությունն ու աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար: Վարչապետի խոսքով, կառավարությունը պետք է հանգամանալից վերահսկի գործընթացը, որպեսզի բոլոր մեքենաները պարտադիր տեխզննում անցնեն: Դրա համար հատուկ համակարգչային ծրագիր ներդնելու ոստիկանությունում եւ իրավապահները կարող են վերահսկել գործընթացը:




























