Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը հրաժարվել է մասնակցել Ամերիկայի գավաթի 43-րդ խաղարկությանը, որը հուլիսի 1-ից 24-ն ընդունելու է Արգենտինան: Որոշումն ընդունել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, հաղորդում է AP-ն: Իսպանացիները հրավեր էին ստացել, երբ Ճապոնիայի հավաքականը տարերային աղետի հետեւանքերի պատճառով սխալ համարեց մասնակցել մրցաշարին:
Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնակցում են 12 հավաքականներ:




























