Ծանրամարտի Եվրոպայի առաջնության երրորդ օրը Հայաստանի պատվիրակները մեդալ նվաճել չկարողացան: Տղամարդկանց 69 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Սամվել Գրիգորյանն ու Վանիկ Ավետիսյանը: Գրիգորյանը երկամարտի 313 կգ (140+173) արդյունքով գրավեց 5-րդ տեղը: Վանիկ Ավետիսյանը ցույց տվեց 312 կգ (138+174) արդյունք եւ 6-րդն է:
Չեմպիոնի տիտղոսը 332 կգ արդյունքով նվաճեց ռուսաստանցի Վլադիսլավ Լուկանինը:





























